ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցը Հայաստանի կարմիր գիծն է. Արարատ Միրզոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվել է վերջերս ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներից ու թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանը համաձայնության հասել Ադրբեջանի հետ:

«Խաղաղության պայամանագրի տեքստում չկան երկրորդական կամ անկարեւոր հարցեր. մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուսը՝ ածանցյալ պայմանավորվածություններին: Երկրորդ խմբի մասով  Ադրբեջանի հետ փոխըմբռնման գալն ավելի հեշտ է: Ամենակենսական հարցերին վերաբերող խնդիրներում կողմերը բավական հեռու են համաձայնության գալուց»,- ասել է Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ մինչ այսօր եղած բանակցությունների արդյունքները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը եւս մեկ անգամ վերահաստատել է երկրի վարչապետի խոսքը՝ ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցը Հայաստանի կարմիր գիծն է:

«Եթե ԼՂ ժողովրդին էթնիկ զտման հարց սպառնա, իրատեսական չէ, որ ՀՀ-ն կկարողանա վերջնականորեն կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ ու Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատել»,- հավելել է նախարարը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել