Ինչու է կարևոր Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց է հնչեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Հարցին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է. «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն: Ակնկալում եմ՝ Ադրբեջանը կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քկմ-ն: Նրանք, որոնք ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ չէ, այլ մինուս x թիվ է, նրանք միեւնույն ժամանակ ասում են, որ ՀՀ 29.800 քկմ չէ, այլ մինուս ինչ-որ x թիվ է: Որքան է՝ դա էլ կորոշվի, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ի՞նչ տրամադրություն է տիրում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել