Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի թեկնածությունը։
«Փաստաբանների, ամբաստանյալների շրջանում շատ հայտնի է, երբ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է Արմեն Դանիելյան անունով դատավորի վրա, շատ հաճախ փաստաբանները նաև ամբաստանյալները, ովքեր բողոք են ներկայացրել, ուղղակի չեն էլ հետաքրքրքվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու»․-ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հարցրեց Արմեն Դանիելյանին, թե ի՞նչ է պատճառը, որ փաստաբանների կողմից կանխորոշված են համարել որոշումը։
Արմեն Դանիելյանը ճշտեց՝ իրեն քննադատելու համատեքստու՞մ է հարցը ուղղվում։ «Ես բավական մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, բայց քննադատությունը պետք է լինի առողջ, քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և քիչ թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում»,-ասաց նա։
Գեղամ Մանուկյանն էլ հիշեցրեց դատական համակարգում նրա ունեցած վարկանիշի մասին։
Պատգամավոր Ագնեսսա Խամոյանը՝ հարց ուղղելով թեկնածուին, փորձեց ճշտել, թե իր ո՞ր արժանիքի համար պիտի ընտրվի դատավորը։ «Տարբեր իշխանությունների ժամանակ, օրինակ, նույն գործերի մասով կողմերից մեկին չեք լսում։ Ով օրվա իշխանություն է, դուք փորձում եք հարմարվել այդ օրվա իշխանություններին»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում