Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնին նշանակելու համար ՀՀ նախագահին է առաջարկվել Սերգեյ Սահակյանի թեկնածությունը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնին նշանակելու համար ՀՀ նախագահին է առաջարկվել Սերգեյ Սահակյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 23-ի որոշման մեջ ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Սերգեյ Ժորայի Սահակյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սերգեյ Ժորայի Սահակյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Սերգեյ Ժորայի Սահակյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել