Մայիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան և ժամը 12:00-ին Օհանավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 24-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։