«Փաշինյանը ՀՀ չէ»․ Սեյրան Օհանյանի հայտարարությունը խորհրդարանում

Իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է, որ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որրոնք ուղեկցվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումներով։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերը իրականում ունեն նպատակ կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը։

Մյուս դեպքում, ինչ-որ առևանգման անհիմն մեղարդանքով կալանավորվում է հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել