Խիստ հսկողություն կիրականացվի ռազմական նպատակներով օգտագործման համար նախատեսված ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման նկատմամբ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է լրացնել և փոփոխել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:

   Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը  պայմանավորված է.

  • Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների ցանկերի արդիականացման և համաշխարհային (միջազգային) տեխնիկական, տեխնոլոգիական զարգացումներով և այլ հանգամանքներով:
  • «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով:
  • Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաներ ստանալու դիմումին կից ներկայացվող պահանջները լրացնելու և փոփոխելու, և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի լրացման կարգի փոփոխության անհրաժեշտությամբ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել