«Որդեկորույս ծնողները երդվել են, որ չեն գնալու իրենց տղաների շիրիմներին, քանի Գայանեն չի վերադարձել մեր շարքերը»․ զոհված զինծառայողի ծնող

Կառավարության շենքի մոտ զոհված զինծառայողների ծնողներն ու այլ քաղաքացիներ շարունակում են իրենց բողոքի ակցիան, ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին։

Նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին, որը 1 ամիս ժամկետով կալանավորվել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Ծնողները վանկարկում են՝ ազատություն Գայանեին․ անժամկետ նստացույց են հայտարարել։  Կառավարության շենքի մոտ ոստիկաններ կան։

«Մենք ծնողական համայնքով երդվել ենք, որ չենք գնալու Եռաբլուր, տեսեք ինչ բարդ բան եմ ասում՝ որդեկորույս ծնողները երդվել են, որ չեն գնալու իրենց տղաների շիրիմներին, քանի Գայանեն չի վերադարձել մեր շարքերը։ Որ օրը, որ ժամին Գայանեն եղավ մեր շարեքերում, մենք գնալու ենք մեր որդիների շիրիմներին»,-ասաց ծնողներից մեկը։

Հավելենք, որ այժմ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել