Արարատի մարզպետը պարգևատրել է իր խորհրդականներին և օգնականներին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մայիսի 11-ի որոշմամբ պարգևատրվել են մարզպետի խորհրդականները և օգնականները։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետի խորհրդականներին և օգնականներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել