Զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է: Նշենք, որ նրանք անժամկետ նստացույց են հայտարարել զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով:

«Թրջված, բայց աննահանջ…

Մեր նստացույցը շարունակվում է».- ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել