Զոհված զինծառայողների ծնողները և այլ քաղաքացիներ, ի աջակցություն կալանավորված Գայանե Հակոբյանի, անժամկետ նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում։
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ևս մարդիկ են հավաքվել, փողոցը փակ է։
Նրանք պահանջում են ազատ արձակել որդեկորույս Գայանե Հակոբյանին։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին:
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր փոխանցել իր աջակիցներին։




