Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 22-25-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ արդարադատության ոլորտի թվայնացման լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գրիգոր Մինասյանի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: