Ձերբակալման ժամանակ տղամարդը պայուսակը նետել էր, որի մեջ ատրճանակ և դանակ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին, ժամը 04.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ձերբակալման ժամանակ նա պայուսակը մի կողմ էր նետել:

Մեկնած քննիչը դեպքի վայրի զննությամբ նրա նետած պայուսակում հայտնաբերել է օդաճնշիչ ատրճանակ և դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել