Զոհված զինծառայողների ծնողներն ու քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը բավարարել է։

Այժմ զոհված զինծառայողների ծնողներն ու փակել են Արշակունյաց պողոտան և երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք իրենց բողոքն են հայտնում դատարանի կայացրած որոշման կապակցությամբ՝ պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ ցուցմունքի բավարարման դեպքում 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում. համարվում է ծանր հանցագործություն (մարդու առևանգումը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել