Երևանի քաղաապետարանից հայտնում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 21-ին՝ ժամը 01։00-ին»։