Մետրոյի նախասրահում տղամարդու մոտից ատրճանակ և մետաղյա մահակ է հայտնաբերվել

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և մետաղյա մահակ:

Կազմված փաստաթղթերը և Նոր Խարբերդի բնակիչ տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել