Թումանյան փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Մայիսի 20-ին, ժամը 11:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևան Թումանյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ծառի ճյուղը հեռացվել է մեքենայի վրայից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել