Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. 2023 թվականի հունիսի 5-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Հռիփսիմե ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԲԱԴՈՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի (Ա. Ռուստամյանի՝ Լոնդոն-Բրյուսել-Երեւան եւ Է. Բադոյանի՝ Փարիզ-Բրյուսել-Երեւան) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: