Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր,
Հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․․
Հրավիրում եմ Ձեզ «ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին»։