Մի քանի ժամից հայկական հանրության ողջ ուշադրությունը սևեռված կլինի Թուրքիայում անցկացվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել թյուրքագետ, պ.գ.թ Վարուժան Գեղամյանը։
«Ընդ որում՝ վերջին ամիսներին անհարկի դրական սպասումների ակնկալիքներ են ստեղծվել հայտնի ուժերի կողմից՝ կապված ընդդիմության թեկնածուի հաղթանակի ու դրանից բխած «Հայաստանի լավ ապագայի» հետ։
Այս առիթով, որպես թյուրքագետ՝ երկու արձանագրում իմ ընթերցող լսարանի համար.
1. Էրդողանն ու իշխող կուսակցությունը ամենայն հավանականությամբ վերընտրվելու են։ Հնարավոր է դժվարությամբ, սակայն վերընտրվելու են։
2. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում»,-նշել է նա։