Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։