Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի N 01/256 գրությամբ (պահանջվող փաստաթղթերի փաթեթը) ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` Էրիկ Արամի Իսրայելյանին շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու համար:
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը և «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության վերը նշված գրությունը՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էրիկ Արամի Իսրայելյանին բռնցքմարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 1-ին տեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության տարկետում տրվել է՝ միչև 2026 թվականի ձմեռային զորակոչը:
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ չհամարվող Էրիկ Արամի Իսրայելյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու:
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ, դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չեն ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում և անհրաժեշտ է դադարեցնել նրանց տրամադրված տարկետումը:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 2-րդ կետը:
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
——————
Հիշեցնենք, որ ավելի վաղ բռնցքամարտի անվան շուրջ աղմուկ էր բարձրացել։ Նա հայտարարել էր, որ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիություն։ Նա նաև իր վրդովմունքն էր հայտնել՝ երկրի կողմից պատշաճ ուշադրության չարժանանալու համար։
Իր հերթին պարզաբանմամբ էր հանդես եկել ԿԳՄՍՆ-ն՝ նշելով, որ բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:
Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:
Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:
Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:
Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:
Նշենք, որ բռնցքամարտի ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։