Հայրենիքի համար մայիսի 12-ին կյանքը զոհաբերեց Գառնի համայնքի հայորդի Նարեկ Նորայրի Բաղդասարյանը։
Գառնիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
«Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին ժամը 13:00-ին Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը:
Ցավակցում ենք հերոսի ծնողներին, հարազատներին, ընկերներին, զինակից ընկերներին՝ այս անդառնալի և ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում այս դժվարին պահին»։
_______
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են․ մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում: