Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափասների գործերով բաժանմունքի ծառայողները մայիսի 3-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: