16-ամյա երիտասարդին դանակահարել էր համակուրսեցին․ ոստիկանություն

Մայիսի 2-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի քոլեջի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարել էր համակուրսեցին:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 3-ին Արգավանդ գյուղի 16-ամյա բնակիչը ներկայացել է Ավանի բաժանմունք և խոստովանել: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել