Չավուշղօլուն անդրադարձել է Լաչինի միջանցում անօրինական անցակետի տեղակայմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքումվանդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:

Այս մասին գրում է Ermenihaber.am

Չավուշօղլուն իր խոսքում մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցնելով Հայաստանի հասցեին, ասել է.

«Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկնել է թուրք-ադրբեջանական այն անհիմն պնդումները, որոնց համաձայն՝ վերոնշյալ տարածքները «Ադրբեջանի հողերն են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել