Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են պետական պահպանության ծառայության պետի տեղակալները։
Որոշումներում ասվում է․
«Արմեն Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:
«Գրիգորի Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:
«Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:
Հավելենք, որ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն Արմեն Հակոբյանն ազատվել է նախորդ պաշտոնից․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`Արմեն Ռոբերտի Հակոբյանին ազատել վարչապետի աշխատակազմի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետի (06-Գ25-29.3-Ղ3-3) պաշտոնից»։