Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ապրիլի 28-ի հրամանով Վահե Հովհաննիսյանն ազատվել է գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
Iravaban.net-ը հայտնում է, որ Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Հովհաննիսյանը նշանակվել է դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ։
