Մանկատունը (անկախ կազմակերպական-իրավական ձևից) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն ապահովում է մինչև 18 տարեկան` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական վերականգնումը՝ նրանց մշտական խնամքն ու դաստիարակությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:
Մանկատանը չեն կարող տեղավորվել բժշկական ժամանակավոր հակացուցումներ ունեցող երեխաները:
Իսկ ո՞ր երեխաներն են տեղավորվում մանկատանը:
Մանկատանը տեղավորվում են երեխաներ՝
ա) բժշկական հաստատություններից,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններից (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն),
գ) ընտանիքներից,
դ) երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններից:
Երեխայի մաuին տվյալները մանկատան հաշվառման մատյանում լրացվում են անձը հաuտատող փաuտաթղթի, իսկ դրա բացակայության դեպքում` երեխայի բանավոր հայտարարության հիման վրա: Երեխայի մաuին տվյալների գրանցման ժամանակ նշվում է տվյալների աղբյուրը:
Երեխայի մաuին տվյալները նրա բանավոր հայտարարության կամ ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության հիման վրա գրանցելու դեպքում նշվում են նաև երեխայի անհատականացման հնարավոր նշանները` uեռը, մոտավոր տարիքը, մազերի ու աչքերի գույնը և այլ անհատականացման նշաններ:
Մանկատուն ընդունված երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, կատարված առաջին բուժզննության հիման վրա իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ինչպեu նաև մանկատանը գտնվելու ժամանակաընթացքում ցույց տրված բժշկական oգնությունը:
Մանկատուն ընդունված յուրաքանչյուր երեխայի համար ստեղծվում է գործ, որում պահվում են մանկատան ղեկավարի հրամանը, բժշկական քարտը, երեխայի uոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի փաստաթղթերի բնօրինակները:
Գործերի համարները պետք է համընկնեն մանկատան հաշվառման մատյանում գրանցված երեխաների հաշվառման համարներին: Երեխայի դուրս գրվելուց կամ այլ մանկատունտեղափոխվելուց, կամ որդեգրվելուց հետո գործերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով:
Մանկատանը տեղավորված յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիր, և հետագայում երեխայի խնամքը կազմակերպվում է ծրագրին համապատասխան, որը վերանայվում է յուրաքանչյուր տարի:
Մանկատանը տեղավորված երեխային ծնողներին են վերադարձնում նրանց դիմումի և ծնողների բնակության վայրի մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի եզրակացության հիման վրա, որի մեկական օրինակը տրվում է նախարարությանը և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին: