Մաքսային արտոնություններ ֆիզիկական անձանց համար

Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

Փոխադրողը մաքսային մարմիններ է ներկայացնում առաքանիները, դրանց հասցեատերերի ցանկը և ուղեկցող փաստաթղթերը, որոնք մուտքագրվում են մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում:

Առաքանու մաքսային հսկողությունն իրականացվում է փոխադրողի կամ հասցեատիրոջ ներկայությամբ` զննող սարքավորումների միջոցով:

Այն առաքանին, որի քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը` 150 000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ:

Ապրանքը բաց է թողնվում փոխադրողին` հասցեատիրոջը հանձնելու համար, եթե հասցեատերը նախորդ 6 ամսվա ընթացքում չի օգտվել նշված արտոնություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել