Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ավտոմեքենան առանց տուրքի վճարման ավտոկայանատեղում երկար կայանելու համար

Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում կայանել է քառասունութ ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք, եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական տուրքն ու տուրքը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը:

Նշենք, որ կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար:

Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել