Մեր օրերում շատ տարածված երևույթ է ինքնաթիռով թռչելիս մեկ այլ անձի ուղեբեռ փոխադրելը:
Պետք է իմանալ, որ նշված արարքը վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված է պատասխանատվություն:
Մասնավորապես. օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200 000 ՀՀ դրամի չափով: