Հիմնական և լրացուցիչ պատիժները

Տուգանքը, հանրային աշխատանքները, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ:

Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաև գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:

Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:

Գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել