ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը:

Նշենք, որ Աղինյանն այժմ էլ զբաղեցնում է հանձնաժողովի անդամի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2019թ. մայիսի 30-ից։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվը

10 հոկտեմբերի 1977թ. Երևան:

Պետական և այլ պարգևներ

ԼՂՀ վարչապետի կողմից պատվոգիր՝04.04. 2017թ.

Կրթությունը
  • 1994-1998 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
  • 2010-2012 թթ.- Հայաստանի Ամերիկյան համալսարան, ֆինանսների կառավարում ֆակուլտետ, գործարար կառավարման մագիստրոս։
Աշխատանքային գործունեությունը
  • 03.04.2000 -01.09.2000 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, ֆինանսական վերլուծության վարչության առաջին կարգի մասնագետ,
  • 01.09.2000 -01.10.2002 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության ֆինանսական վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ,
  • 01.10.2002 -21.11.2005 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ,
  • 21.11.2005 – 08.02.2011 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ, 3-րդ դասի խորհրդական,
  • 08.02.2011 – 21.12.2015 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի պետ, 2-րդ դասի խորհրդական,
  • 21.12.2015 – 30.05.2019 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, զարգացման և մոնիտորինգի վարչության պետ, 1-ին դասի խորհրդական,
  • 2019թ. մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել