Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում -1․․․-2.4, հողի մակերևույթին -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում 0․․․-2.5, հողի մակերևույթին 0․․․-4 աստիճան։
Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։