Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մանամա։ ԱԺ նախագահի փետրվարի 28-ի կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«1. Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 11-15-ը Մանամա (Բահրեյնի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ
Հասմիկ Հակոբյան – Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 10-16-ը)
Ծովինար Վարդանյան – Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 10-15-ը)
Դավիթ Առաքելյան – Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Տիգրան Սեյրանյան – Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր Մխիթարյան – Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ
Ծովինար Խաչատրյան – Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Համլետ Գևորգյան – Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական
Զաբելա Ղազարյան – Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 10-16-ը)
Մամիկոն Մարգարյան – Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 8-16-ը)
Դավիթ հակոբյան – Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները»: