Փակ շուկայում 50-ամյա կինը հարվածել է անչափահաս աղջկան

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.30-ին,  Երևանի Մաշտոցի պողոտայի 5 հասցերում գտնվող «Փակ» շուկայի դիմաց ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել  մի կին և մատնացույց անելով  մեկ այլ կնոջ` հայտարարել, որ նա  հարվածել է իր անչափահաս աղջկան:

Նշված քաղաքացիները  հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի  բաժին, որտեղ պարզվել է, որ մատնացույց անող կինը 1959 թ. ծնված  Նոնա Ջ.-ն  է, նրա անչափահաս երեխան` 1997 թ. ծնված Կարինե Ջ.-ն, իսկ  աղջկան  հարվածողը` 1963 թ. ծնված Անահիտ Գ.-ն:

Դեպքի կապակցությամբ Կարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.30-ի սահմաններում շուկայի դիմաց նկատել է մի կնոջ, որը վիրավորում էր անցորդներին: Ինքը մոտեցել և  փորձել է նկատողություն  անել այդ  կնոջը, սակայն վերջինս ցավագին ընդունելով իր նկատողությունը` ձեռքով  մեկ անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել