Նախկինում դատված Նորայր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել մարդուն ազատությունից ապօրինի զրկելու համար:
Իրավաբան.net-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Նորայր Ավետիսյանը գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով իր վարձակալած Երևանի Ներքին Շենգավիթի տանը 2012 թվականի հոկտեմբերին ձեռքերը և ոտքերը կապել ու շուրջ 1 ժամ ժամանակով ապօրինի ազատությունից զրկել է Արշավիր Կիրակոսյանին:
Նորայր Ավետիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննություն շարունակվում է:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի (100.000-250.000) չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net