Հայտնաբերվել է հայրը, որը 5 տարի չարամտորեն խուսափել է երեխային պահելուց

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 43-ամյա Սարգիս Բ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2017 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել