«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չալաձեն ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծանր վիճակում տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Նախագահի առողջական վիճակը գտնվում է կրիտիկական մակարդակի վրա, նրա կյանքը փրկելու համար կարևոր է, որ նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։
Նրա ընտանիքի անդամները ևս ասել են, որ նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացել է: