Հաստատվել է Ջերմուկում 2022 թ․ սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների փոխհատուցման աջակցության ծրագիրը

աստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառման շահառուները՝ այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը․

• որը 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի իրականացրել է կացության կազմակերպման գործունեություն Ջերմուկ համայնքում,

• ում 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50%-ը,

• ով դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ։
Օժանդակության համար դիմելու կարգը․
Անհրաժեշտ է մինչև 2023 թ․ մայիսի 1-ը լրացնել հղումով ներկայացված հայտը  https://forms.gle/KDKaSMBmF7qnyeRz9։

Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումով` https://www.e-gov.am/gov-decrees/item/39769/։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել