Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար նախագահին է առաջարկվել Անի Աթանեսյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 30-ին որոշում է ընդունել, որում ասվում է.

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Անի Ռազմիկի Աթանեսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Ռազմիկի Աթանեսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1990 թվականին Թալին քաղաքում:

Կրթություն

2010 թվականին ավարտել է  Երևանի պետական համալսարանի իրավագիտության  ֆակուլտետի բակալավրիատը՝  գերազանցությամբ:

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ:

2012 թվականին  ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Աշխատանքային փորձ

2011 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:

2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:

2015 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:

ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների :

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել