Պարզաբանում՝ ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի պահանջի վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից:

«Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՄԷ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԵՍ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ: ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ ՊԵՍ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել