Զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») հունվարի 30-ին ձերբակալվել է, նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը:
Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 13:00-ին: