Տեղումները՝ ձյան տեսքով, կշարունակվեն

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել