Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը Վոլգոգրադ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ եւ Մաթեւոս ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: