Հունվարի 27-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա տղամարդ: Նրա հարազատները հայտնել էին, որ հարևանն է քլունգով խփել:շ
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ հարևանների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը աշխատանքային գործիքով խփել էր 47-ամյա հարևանի գլխին:
Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին 26-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: