Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: