Երևան քաղաքում՝ հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով։
