Ազգային – ժողովրդավարական բևեռն այսօր` հունվարի 29-ին, կրկին ակցիա է անցկացնում ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։
Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը իր խոսքում նշեց, որ նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացները թևակոխում են նոր փուլ և շուտով կհանգուցալուծվեն։
«Մենք ունենք մեկ վանկարկում, որը աշխարհը պետք է լսի։ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդությունը դառնում է օրակարգ, արդեն ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև Արևմուտքի համար։ Աշխարհին ունենք մեկ ասելիք․ «Ազատ, անկախ Հայաստան», «ՀԱՊԿ-ից դուրս»»,-նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն զավթված է և այստեղ գործում է Կրեմլի օրենքը։
Ակցիայի ընթացքում ելույթ ունեցան Բևռի այլ ներկայացուցիչներ ևս, այնուհետև հավաքվածներին հայտարարվեց, որ եղանակային պայմանների պատճառով իրենք գնում են թեյ խմելու, իսկ «ոստիկանները թող մնան այստեղ, սառեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։